Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և բժիշկներին
16:15, 25.09.2020 | mamul.am
4579 | 0
Ալեքսեյ Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի շտապ օգնության բժիշկներին։ Քաղաքական գործչի խոսքով՝ նրանց գործողություններն օգնել են փրկել իր կյանքը։ «Նախ՝ օդաչուներն արագ վայրէջք են կատարել Օմսկում։ Երկրորդ՝ օդանավակայանի բուժծառայության աշխատակիցները և նրանց հետևից եկած ռեանիմոբիլը սուտ տեղեկատվություն չեն հայտնել դիաբետի մասին, այլ միանգամից հստակ ասել են՝ «թունավորում է»։ Այսինքն՝ օդաչուներն ու բժիշկները պարզապես ինձ նվիրել են կյանքի լրացուցիչ 15-20 ժամ»,- գրել է Նավալնին Instagram-ում։
Նրա խոսքով՝ կատարվածն «արժանի է առանձին պատմվածքի», սակայն ոչինչ հնարավոր չէր լինի առանց օդաչուների և բժիշկների օգնության:
«Շնորհակալություն ձեզ, անհայտ բարի ընկերներ. դուք լավ մարդ եք»,- նշել է Նավալնին։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: