Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ևս մեկ պնդում այլևս իրականություն է: Հայաստանի ղեկավարն արդեն սեփական շուրթերով անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի և սպառնում է պատասխան կոմպրոմատներով: Դժվար թե դրանք իր մոտ առկա են, իսկ այն, որ ընդունում է Ադրբեջանի մոտ եղածների հանգամանքը և ուղղակիորեն թշնամի երկրին կոչ անում դրանք չհրապարակել` հաստատում է երկու օր առաջ իմ արած պնդումը, որը, իհարկե, մեր հասարակության այն սպեցիֆիկ մտոհորիզոն ունեցող զանգվածի կողմից դարձյալ թշնամաբար ընդունվեց: Հիմա իրենց մարդ-աստվածն է այդ փաստն ընդունում և դա իմ այն կանխատեսումն էր, որի չիրականանալու անկեղծ և ծածուկ հույսեր ես ունեի: Հ. Գ. Հետաքրքիր է, որ տերպետրոսյանական դավաճանական պլանի շուրջ իրենց հետ գաղտնի բանակցելու մասին Ադրբեջանի հայտարարությանն արձագանքեց միայն այդ հայտարարության երկրորդ գլխավոր դերակատարը` Արսեն Խառատյանը միայն: Առավել հետաքրքիր է, որ Խառատյանն ազնվորեն հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ոչ մի բան չի բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց ադրբեջանցիները պնդում էին, որ Փաշինյանը նրան բանակցելու է ուղարկել պաշտոնը թողնելուց հետո միայն: Այդպիսով Խառատյանը խելացի հնարք կատարելով` հերքում է` խոսելով միայն իր պաշտոնավարման շրջանի մասին ու դրանով, փաստորեն, առավել հաստատում ադրբեջանական կողմի հայտարարության ցավալի փաստականությունը: |