ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ինչ-որ պահից ԱԺ մեծամասնությունն արտացոլելու է իրական պատկերը». Դավիթ Խաժակյան
17:05, 25.09.2020 | mamul.am
2796 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ ազնիվ են վարվում բոլոր այն պատգամավորները, ովքեր անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ, վայր են դնում մանդատը: Այդպես եմ կարծում, քանի որ համարում եմ, որ այս իշխանության մեջ չկա երկրորդ մեկը, ով ունենալով սեփական քաղաքական հետագիծը կարող էր պնդել, թե այդ մանդատն իրենն է և կարող է անկախ գործել: Այս իշխանության մեջ քվեն մեկինն էր, իսկ ներքին ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է:
Ինչ-որ պահից ԱԺ մեծամասնությունն արտացոլելու է իրական պատկերը` այն է կառավարության որոշումների «դակման» գործառույթը:
Միայն թե կարծում եմ, որ մանդատը վայր դնելու որոշումը սկզբունքային է այն ժամանակ, երբ «դակման» արարողությունը դեռ չի իրականացվել, հակառակ դեպքում կհրաժարվես մանդատից, թե՞ ոչ էական չէ, եթե «սև» գործն արդեն արված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր