ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Կոչ եմ անում ուշքի գալ». Էդգար Առաքելյան
01:05, 26.09.2020 | mamul.am
6238 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը` ակտիվ, գիտակից, մտածող, վերլուծող, հետևաբար նաև` ամենաշատը այս կամ այն որոշման հետ չհամաձայնող, այս կամ այն քայլը քննադատող ու իր տարբերվող տեսակետները պահանջատիրոջ իրավունքով արտահայտող հատվածը:
Անտեսել այս մարդկանց, սրերով ընդունել քննադատությունը, ավելին` քամահրական ու վիրավորական վերաբերմունք ցույց տալ, նշանակում է կրակել սեփական ոտքին և վտանգել ոչ միայն ներկա իշխանության ամրությունը, այլև երկրի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն առհասարակ:
Ուստի կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից և օր առաջ սկսել ջանքեր գործադրել խարխլված կամուրջները վերականգնելու, իշխանություն-քաղհասարակություն առողջ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Ցավոք, կասկած չունեմ, որ կառավարող կուսակցությունը միայնակ ունակ չէ դիմագրավելու ներքին ու արտաքին ահագնացող սպառնալիքներին, ուստի իր բնական դաշնակցին վանելն ու ամբարտավան մենակության մեջ խարխափելը համարում եմ կատարյալ անհեռատես ու կործանարար վարքագիծ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր