ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինչ ասել եմ, որևէ բան իմ ասածից սխալ դուրս չի եկել». Հրայր Թովմասյան
20:15, 25.09.2020 | mamul.am
3489 | 0

«Ես ինչ ասել եմ, որևէ բան իմ ասածից էս պահի դրությամբ սխալ դուրս չի եկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։
Հարցին, թե սպասելի՞ էր վերջաբանը, Թովմասյանն ասաց, որ ոչ մի սցենար իր համար անսպասելի չի եղել։ Նա չբացառեց նաև, որ գալիք գործընթացներում կառաջադրի իր թեկնածուին։ Ինքնաառաջադրվելու վերաբերյալ հարցին ՍԴ նախկին նախագահն ասաց․ «Ինքնառաջադրվելու մասին ոչինչ չեմ ասել և չեմ ասում»։
Հիշեցնենք, որ անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստանալու պատճառով Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Մոտակա օրերին ՍԴ դատարանի նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր