ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել
02:05, 27.09.2020 | mamul.am
13268 | 0

Չինաստանում գիտնականները հայտնաբերել են 2 հազար տարեկան դամբարան: Գտածոն հայտնաբերվել է այս տարվա մայիսին։ Դամբարանը հայտնաբերվել է Հենան նահանգում հետնախորշերի վերակառուցման ժամանակ։
Դրա մեջ մասնագետները խորհրդավոր հեղուկով անոթ են հայտնաբերել։ Հետազոտության ընթացքում հնարավոր է եղել պարզել, որ այն ալկոհոլ պարունակող բուժիչ ըմպելիք է, որը հնում չինացիներն օգտագործել են արյունահոսությունը դադարեցնելու և բորբոքումները նվազեցնելու համար։
Այս պահին գիտնականները շարունակում են ուսումնասիրել գտածոն՝ դրա բաղադրությունը հասկանալու համար։
Ինչ վերաբերում է դամբարանին, ապա այն, ենթադրաբար, 2 հազար տարեկան է։ Ամենայն հավանականությամբ, այն կառուցվել է Ցին դինաստիայի օրոք՝ մ. թ. ա. 221-207թթ.:

Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր