ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մարդը տնական օղիով ու պինցետով պատրաստվում էր բուժել»․ ակցիա` կառավարության դիմաց
21:30, 25.09.2020 | mamul.am
10267 | 2

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր համախոհների հետ Կառավարության շենքի մոտ ակցիա է իրականացրել։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

Աղեկյանը կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիների մահվան համար մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Էս ֆոնի վրա ամեն ամիս պարգևավճար, արձակուրդայիններ, գործուղումներ, մինչդեռ մարդը տնական օղիով ու պինցետով պատրաստվում էր բուժել, բա ինչի՞ չբուժեց»,-ասել է ավագանու նախկին անդամը։
Մի խումբ քաղաքացիներ ընդդիմացել են Սոնա Աղեկյանի կազմակերպած ակցիային. «Որովհետև դու դիմակ չես դրել»,- որպես կորոնավիրուսի տարածման պատճառ նշելով՝ Աղեկյանին ասել են քաղաքացիները։

Ավագանու նախկին անդամը նրանց համարել է սադրիչներ և ոստիկաններից միջամտություն պահանջել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր