Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 510.00, EUR 617.61, RUB 6.79, GBP 683.40
0 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Որոշումը բողոքարկելու ենք»․ Ծառուկյանի պաշտպան
23:55, 25.09.2020

«Դատարանի որոշման բովանդակությանը դեռ չենք ծանոթացել»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը:

Նրա խոսքերով՝ կանխատեսելի է եղել, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Պաշտպանը նշեց, որ որոշումը միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։
«Որոշումն ակնհայտորեն անօրինական էր, որովհետև, ըստ էության, չորս ամիս անց, առանց որևէ վկայակոչման, խոչընդոտման, որևէ հիմք մատնանշելու քաղաքական գործչին, կուսակցության ղեկավարին, միջին ծանրության հանցագործության մեջ անհիմն մեղադրելով, կալանքը որպես խափանման միջոց կիրառելը եվրոպական արժեքներին համահունչ երևույթ չէ»,- նշեց պաշտպանը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր