«Մեզ համար առավել քան հստակ է, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական հաշվերհարդար է։ Պարոն Ծառուկյանի ոգին ամուր է, և ինքն իր թիմակիցներին հորդորեց նույն սկզբունքներով շարունակել առաջնորդվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա հայտնեց, որ վաղը թե՛ ԲՀԿ քաղխորհրդի, թե՛ եռյակի (ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք») ձևաչափով հանդես կգան հետագա անելիքների մասին հայտարարություններով: |