ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Էրդողանը մաքրում է Թուրքիան ազդեցիկ քրդերից». թուրքագետ
10:45, 26.09.2020 | mamul.am
4186 | 0

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը մաքրում է Թուրքիան ազդեցիկ քրդերից։

Վեց տարի տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ թուրքական իշխանությունը քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» 82 անդամի կալանավորման որոշում է կայացրել։ Նրանց մեջ են ինչպես գործող քաղաքապետեր և օրենսդիրներ, այնպես էլ նախկին քաղաքապետեր և օրենսդիրներ։ Կալանավորման որոշում է տրվել նաև Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենի համար։

Անկարայի դատախազությունը չի մանրամասնել 82 անձի կողմից ենթադրյալ կատարած հանցագործությունների մասին մանրամասներ, բայց պնդում է, որ բողոքի ցույցերի ընթացքում կատարված հանցագործությունները ներառում էին սպանություն, սպանության փորձ, գողություն, գույք վնասել, թալանել, Թուրքիայի դրոշ այրել և 326 անվտանգության աշխատակիցների վիրավորում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր