ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ԱԻՆ-ն ասաց՝ երբ որ բալկոնը կպոկվի, կգանք կբարձրացնենք». Աղբյուր Սերոբի բնակիչների բողոքի ակցիան
11:40, 26.09.2020 | mamul.am
2550 | 0

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի հերթական ակցիան են իրականացնում: Նրանց պահանջն է, որ հարևանությամբ կառուցվող շենքի աշխատանքները դադարեցվեն, քանի որ կառուցման աշխատանքների հետևանքով ցնցումներ են լինում, տան պատերին ճաքեր են առաջացել: «Ոնց որ շենքի գլխից հարվածեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը: «ԱԻՆ-ը, որ ճաքերը տեսավ, ասաց՝ երբ որ բալկոնը կպոկվի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք վերև»,- հավելեց մյուսը: Մեկ ուրիշ բնակիչ էլ բողոքեց ցնցումներից ու փոշուց՝ նշելով, որ բազմիցս նամակներ են գրել քաղաքապետարան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր