Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Ил-76ТД ռազմատրանսպորտային օդանավը (հաշվառման համար՝ 4K-78131) երեկվանից Ուկրաինայում է։ Հավանաբար ռազմական նշանակության բեռ է տեղափոխելու Ադրբեջան։ Նույն բորտը Թեքիրդաղ-Գյանջա-Թեքիրդաղ երթուղով թռիչք է իրականացրել նաև մեկ օր առաջ` սեպտեմբերի 24-ին»։ |