ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նման ակնկալիք չկա Ծառուկյանի փողի տաշտակի շուրջ ղազագրեր գրած մարդկանցից». Ա. Ղարիբյան
17:15, 26.09.2020 | mamul.am
4739 | 0

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2007, 2012 և 2017 թվականների ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր մարզերում և Երևանում մարդիկ քննարկում էին, թե ով է ավելի շատ գումար որպես կաշառք բաժանում՝ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, նաև քննարկում էին, թե ինչպես կարող են միաժամանակ կաշառք վերցնել երկուսից էլ, բայց ընտրել ՀԱԿ-ին կամ Ժառանգությանը։

Ընտրակաշառքներն այնքան համատարած էին բաժանում, որ ոչ միայն քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունն էր արշավներ կազմակերպում դրանց դեմ, այլև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսինքն՝ պետական մարմինը ևս ընդունում էր, որ ընտրակաշառք բաժանվում է։

Հիմա կաշառք չբաժանելու մասին ԲՀԿ-ականների լոլոներին կհավատան միայն 13-17 տարեկան տիկտոկեռները, բայց որ նրանք էլ իրենց ծնողներին հարցնեն, ծնողները վստահաբար կպատմեն, որ եղել է նման բան։

Ես, իհարկե, չեմ ակնկալում, որ ԲՀԿ-ում այնքան բարոյականություն կունենան, որ կլռեն, կամաչեն, բնավ նման ակնկալիք չկա Ծառուկյանի փողի տաշտակի շուրջ կուտակված ու ղազագրեր գրած մարդկանցից։
Բայց, այնուամենայնիվ, համակարծիք եմ իրենց հետ, որ դատաիրավական համակարգը կոռումպացված է և բնավ չի ծառայում արդարադատության շահին։ Միայն թե երբ ղազագրեր ստորագրողներն այդ մասին հիշում են առիթ առ առիթ, երբ այդ կոռումպացված համակարգը հասնում է իրենց, այլևս ոչ մի ցանկություն չի մնում նրանց լսելու։
Դատաիրավական համակարգի չկայացվածության մեջ իր մեծ ավանդը ունի Քոչարյանի ու ՀՀԿ-ի հավատարիմ գործընկեր ԲՀԿ-ն, այնպես որ հիմա ձեզ դատելու են նաև ձեր կողմից այլասերված դատախազներն ու դատավորները։
Թուլացե՛ք և փորձեք հաճույք ստանալ գործընթացից, տիկնայք և պարոնայք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր