ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա». Դ. Իոաննիսյան
16:10, 26.09.2020 | mamul.am
10347 | 4

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա և այլն... Բացատրեմ, թե ինչպես։
Դատելով ընտրակաշառք բաժանողին` մենք նվազեցնում ենք հետագայում դրա կրկնման վտանգը։ Ընտրակաշառքը ընտրակեղծարարության տարատեսակ է։ Իսկ ընտրությունները կեղծում են, որ մի խումբ անձանցով տիրանան ժողովրդի բարիքներին։
Եթե ապագայում ընտրությունները չկեղծվեն, ապա ժողովրդի բարիքները կմնա ժողովրդին։
Դրա համար ընտրակեղծիքներով զբաղվողները պետք է դատվեն, որ այդ ճանապարհով այլևս ժողովրդի բարիքներին չտիրանան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր