ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
17:50, 26.09.2020 | mamul.am
4141 | 0

Սեպտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 08։30-ի սահմաններում 38-ամյա Օհանջան Մ-ն իր վարած ВАЗ 210130 մակնիշի ավտոմեքենայով Ներքին Շենգավիթ 12 փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 63-ամյա Արամայիս Վ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Արամայիս Վ-ն, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորային հանցագործությունների քննության բաժին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր