Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է հավանականության մասին, որ կորոնավիրուսից մինչև երկու միլիոն մարդ կմահանա մինչև արդյունավետ պատվաստանյութը զանգվածաբար հասանելի կդառնա աշխարհում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ Առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը: «Դա դժվար է պատկերացնել, բայց բավականին հավանական է: Մենք 9 ամսվա ընթացքում կորցրել ենք մեկ միլիոն մարդ։ Հավանաբար դեռ 9 ամիս պետք կլինի պատվաստանյութի հայտնվելու համար», - ասել է նա: Ռայանը հայտնել է, որ այժմ խնդիրներ կան, մասնավորապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ֆինանսավորման, արտադրության և գնահատման հարցում: |