ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«ԲՀԿ-ի ընտրակաշառք բաժանելու ժամանակ իշխանությունը որևէ պատասխանատվություն չունե՞ր». Արթուր Սաքունց
23:40, 26.09.2020 | mamul.am
4008 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ միամիտ հարց ընտրակաշառքի հիմքով Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ականների դեմ հարուցված քրեական գործի հետ կապված։
Իսկ այդ ժամանակ, 2017-ին իշխանության ղեկավարները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, իրավապահ մարմինների ղեկավարները, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և մարզային դատախազները, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը և ոստիկանության վարչության պետերը, բաժինների պետերը, նմանապես ԱԱԾ պետերը որևէ պատասխանատվություն չունե՞ն ԲՀԿ-ականների կողմից ընտրակաշառքի դեպքերը չկանխելու, չբացահայտելու, քրեական գործեր չհարուցելու համար։
Ուրեմն այդ ժամանակ իշխանությունը որևէ պատասխանատվություն չունե՞ր զանգվածային ընտրական կաշառքների դեմն առնելու հարցում։
Պարզ է չէ՞ հարցը։ Այսինքն՝ հանցագործությունը կանխելու համար անգործություն ցուցաբերած պաշտոնատար անձինք չեն ենթարկվում պատասխանատվության։
Եվ գործ ունենք օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի կոպտագույն խախտման հետ, երբ քրեական պատասխանատվության է ենթարկվում միայն հանցագործություն կատարողը, բայց այդ հանցագործությունը կանխելու պարտավորություն ունեցողները պատասխանատվության չեն ենթարկվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր