ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կաթողիկոսն ընդհատում է Հռոմի պապի հետ հանդիպումը և վերադառնում է հայրենիք
11:05, 27.09.2020 | mamul.am
4138 | 0

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդհատել է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է. «Հայորդինե՛ր, Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։ Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում պիտի ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։ Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր