ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Կոչ եմ անում քաղաքական ամնիստիա հայտարարել». Աշոտ Ղուլյան
14:15, 27.09.2020 | mamul.am
7757 | 0

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ,

մենք պիտի վաղուց համոզված լինեինք, որ մեր հակառակորդը միայն մի ձև գիտի՝ սողսկված, ուխտադրուժ հարձակումը և քնած բնակչության հրետակոծումը... բայց ամեն անգամ ներքին ձայնով հույս ենք պահում՝ մտածելով ո՞նց կարող է:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի արկածախնդիր էլիտան նորից ապացուցեց՝ կարող են...

Այսպիսի իրավիճակում ոչ մի բան ավելի կարևոր չէ, քան պետական ու հանրային ողջ համակարգը, ենթակառուցվածքները պատերազմի օրենքներով բանակի կարիքների համար կենտրոնացնելը և բոլոր պաշտոնական միջոցներով խուճապ թույլ չտալը:

Կոչ եմ անում այս պահից սկսած մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական տարաձայնությունները, որևէ ձևով քաղաքական ամնիստիա հայտարարել և համախմբվել Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու կարգախոսի ներքո: Վստահենք մեր բանակին, իշխանություններին, ամուր պահենք թիկունքը: Օգնենք երկրին ու բանակին՝ ով ինչով կարող է: Մենք հաղթելու ենք նաև այս անգամ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր