Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում պահեստազորայինների հավաքը բավականին օպերատիվ և կազմակերպված է իրականացվում։ Զինկոմիսարիատները սահմանված կարգով աշխատում են և անհրաժեշտ համալրումների հարցը լուծում։ Արցախի Ազատամարտիկների միությունը, ինչպես 2016-ի ապրիլյանի օրերին, այժմ էլ՝ ակտիվ աշխատանքների մեջ է։ Այն զինվորականները, գեներալները, որոնք թոշակի էին անցել, վերադարձել են շարք, համախմբվել են բանակի շուրջ»։ |