ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մենք ունենք անքակտելի իրավունք՝ ապրելու մեր հայրենիքում». Հենրիխ Մխիթարյանի գրառումը
16:10, 27.09.2020 | mamul.am
3219 | 0

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Այսօր առավոտյան արթնացել եմ՝ տեղեկանալով ադրբեջանական բանակի զանգվածային հարձակման մասին Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ (դե ֆակտո, անկախ հանրապետություն, որտեղ բնակվում են հայեր):

Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը, որոնք ուղղված են տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։
Մենք ունենք անքակտելի իրավունք՝ ապրելու մեր հայրենիքում առանց էքսզիստենցիալ սպառնալիքի:

Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում:

Ես միշտ իմ ազգի կողքին եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր