ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ադրբեջանը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև ՀՀ սահմանների ուղղությամբ». Նիկոլ Փաշինյան
16:35, 27.09.2020 | mamul.am
5091 | 0

«Այս պահի դրությամբ հակառակորդը կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պիտի հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը: Մենք միասնական ենք ինչպես միշտ, միասնական ենք ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանը, մեր արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնար է ծնկի բերել հայ ժողովրդին»,- իր ուղերձում ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ գործադրելու են ամեն ջանք՝ ՀՀ սահմաններն անառիկ պահելու, Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար:

«Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: Այս է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք»,- ասաց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր