ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հակառակորդի հրետակոծության պատճառով Արցախում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ
17:20, 27.09.2020 | mamul.am
2911 | 1

Արցախի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով երկրում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքներ:

Այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը։

«Ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Արցախի բոլոր ենթակառուցվածքներում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ և յուրաքանչյուր խափանում ստանում է արագ լուծում։ Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելիության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք»,- նշել է Թովմասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր