ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պետք է քննարկել Արցախի ճանաչումը»․ Նիկոլ Փաշինյան
19:00, 27.09.2020 | mamul.am
3609 | 0

ԱԺ-ում, հատուկ նիստի ժամաակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի նախապայմանների մասին, ասաց.

«Ադրբեջանը շատ հստակ, հրապարակային ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել ԼՂ որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: Լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել և ի՞նչ պետք է անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից. պետք է անեինք մի բան՝ համաձայնեինք, որ Արցախը ԼՂ ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»,-ասաց նա ու դիմելով ԱԺ պատգամավորներին՝ հարցրեց. «Մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման. եթե այո, հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»:

Պատգամավորները միաձայն արձագանքեցին՝ «ոչ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց Հայաստանում լայն քննարկումներ սկսել Արցախի ճանաչման հարցի և դրա հետագա լուծման առումով:

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո, դա եղել է մեր օրակարգում... հիմա օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան: Պետք է հասկանանք, անո՞ւմ ենք այդ գործողությունը, թե՞ չենք անում: Փաստարկները դնենք կշեռքին: Նաև որոշենք, թե այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր