ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս». Գայանե Աբրահամյան
20:45, 27.09.2020 | mamul.am
4768 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբևէ բոլորս պետք է միասնական լինենք և պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։
Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարևոր գործին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր