ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
#MAMUL.am-ը շնորհակալություն է հայտնում հազարավոր հայաստանցիներին և սփյուռքահայերին աջակցության առաջարկի համար
21:10, 27.09.2020 | mamul.am
4042 | 0

Սիրելիʹ հայրենակիցներ և հետևորդներ
Այսօր, երեկոյան 19:30-ի սահմաններում Հայաստանի խոշորագույն լրատվամիջոցների և կառավարական կայքերի ուղղությամբ տեղի է ունեցել ադրբեջանական լայնամասշտաբ ցանցահենային հարձակում, որի արդյունքում շուրջ 50+ կայքեր կոտրվել են, այդ թվում՝ MAMUL.am-ը։
Շուրջ 45 րոպե անց վերականգնվել են վերոնշյալ կայքերի աշխատանքները։
Ցանկանում ենք տեղակացնել մեր ընթերցողներին, որ այդ ընթացքում MAMUL.am-ն ստացել է հարյուրավոր զանգեր՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի՝ ծրագրավորմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից և անհատ ծրագրավորողներից՝ անվճար և անհապաղ աջակցություն տրամադրելու առաջարկով։ Վերջինները պատրաստակամություն են հայտնել անմիջապես մոտենալ խմբագրություն և ներդնել իրենց գիտելիքներն ու հնարավորությունները թշնամական հարձակումների և կայքի անխափան աշխատանքի համար։
Ավելին, սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ զանգահարել և պատրաստակամություն են հայտնել աջակցել խմբագրության անխափան աշխատանքին ինչպես ծրագրավորման, այնպես էլ ֆինանսական աջակցության առումով։
Սիրելիʹ հայրենակիցներ
MAMUL.am-ը շնորհակալություն է հայտնում առաջարկված աջակցության համար։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք և մեր արհեստավարժ խումբն անում են ամենը, որպեսզի մեր հայրենակիցներին տրամադրեն ամենաթարմ լուրերը. սակայն, եթե մենք զգանք աջակցության կարիք, անպայման կդիմենք մեզ զանգահարած, գրած հայրենակիցներին։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ խոշորագույն լրատվամիջոցների համար պատերազմական իրավիճակում նման խոչընտոդներն անխուսափելի են։
Շնորհակալություն աջակցության, մեզ ընթերցելու և հարյուրավոր զանգերի և աջակցության առաջարկների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր