Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 492.40, EUR 578.91, RUB 6.34, GBP 640.27
+9 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Յուրաքանչյուր րոպեն մեկ նվիրատվություն ունենք. հավաքվել է ավելի քան 111 000 դոլար». Հայկակ Արշամյան
21:35, 27.09.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, ժամը 20:30 դրությամբ հավաքվել է 111 000 դոլարից ավել գումար։ Շնորհակալ ենք մեր բոլոր հայրենակիցներին ու հպարտ այս համախմբվածությամբ։ Ըստ էության, միջինը յուրաքանչյուր րոպեն մեկ նվիրատվություն ունենք։ Նվիրատվությունների համար այցելեք himnadram.org:
Երկու կարևոր ծանուցում՝
ա. Հայաստանում ինտերնետ կապը գերծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով կայքը դանդաղ է ներբեռնվում։ Վստահեցնում եմ, որ կայքին ուժեղ անվտանգություն է միացված, ուստի մի փոքր համբերատար եղեք և կայքը կներբեռնվի։
բ. Եթե առցանց նվիրատվություն եք կատարում և բանկի վճարման էջից հետո կարճ հաղորդագրություն չստանաք Ձեր հեռախոսին, ապա խնդրում ենք անմիջապես կապվել ձեր բանկի հետ, որպեսզի ձեր հեռախոսի համարը կցեն բանկային քարտին ու դրանով սմս կոդ ստանալու ծառայությունը ակտիվանա։
գ. Եթե առցանց վճարման համակարգի հետ կապի պատճառով խնդիր ունեք, ապա դրամական փոխանցումների համար օգտագործեք Կենտրոնական Բանկում բացված մեր հատուկ հաշվեհամարները»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր