ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
2 հոգի վթարի զոհ է դարձել, բժիշկները պայքարում են 11-ամյա աղջկա կյանքի համար
22:50, 27.09.2020 | mamul.am
6481 | 0

Սյունիքի մարզում` Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, «Toyota Land Cruiser»-ը, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 18:20-ի սահմանում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ ավտոմեքենայում գտնվող 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները կայքի թղթակցին հայտնել են, որ մահացածները կին և տղամարդ են եղել: Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Սամվել Հովսեփյանի անունով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև այդ տեղեկությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր