ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կռվում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ». Արցախի նախագահ
22:35, 27.09.2020 | mamul.am
3254 | 0

«Կռվում ենք Ադրբեջանի դեմ՝ Թուրքիայի միջամտությամբ ու մասնակցությամբ, հարյուրավոր տանկերի, իսրայելա-թուրքական ժամանակակից անօդաչուների դեմ, թուրքական օդուժի դեմ ու ամբողջ Ադրբեջանի դեմ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Արայիկ Հարությունյանը: ԱՀ նախագահը նշեց, որ մեր բանակը մարտունակ է, իսկ Ադրբեջանն իր՝ առաջին օրվա խնդիրը չի կատարել. «Եթե խնդիր էին դրել իրենց առջև, ապա հայտարարում եմ, որ չեն կատարել»: Խոսելով դիրքային կորուստների մասին՝ ասաց. «Դիրք վերցնելը, դիրք տալը եկեք չկարևորենք, այլ հարց է՝ երկարատև է լինելու, թե՞ չէ, վերջում է լինելու պարզ, մնացածը տակտիկական խնդիրներ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր