ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կխոսի 2 երկրների ղեկավարների հետ
00:40, 28.09.2020 | mamul.am
5931 | 1

ՄԱԿ գլխավոր քարտուղար

Անտոնիո Գուտերեշը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների նոր վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի կիրառումն ու ցավում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և կորուստների համար։
Գլխավոր քարտուղարը կողմերին վճռականորեն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ կառուցողական բանակցություններին: Նա պատրաստվում է խոսել ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ։
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ անում կողմերին՝ սերտորեն համագործակցել նրանց հետ՝ շուտափույթ երկխոսության վերսկսման համար՝ առանց նախապայմանների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր