ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արցախի միջազգային ճանաչումը Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն քայլն է». Մ. Մայիլյան
00:45, 28.09.2020 | mamul.am
2273 | 0

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան լավագույն զսպող քայլը: Այսօր ՀՀ Ազգային ժողովում էլ եղել են քննարկումներ, հարց է հնչել՝ ուղղված ՀՀ վարչապետին, վարչապետը չի բացառել, որ պետք է առնվազն քննարկվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը»,- քիչ առաջ ընթացող ճեպազրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի Հանրապետության ներգրավվածությանը վերաբերող հարցին, Մ. Մայիլյանը նշեց, որ տարածաշրջանի համար վտանգավոր է համարում այդ հանգամանքը: «Թուրքիայի ներգրավվածությունը շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացներից, որովհետև սա կարող է էականորեն փոխել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասաց Մայիլյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր