ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Լարված գիշեր է, բնակչությունը հիմնականում ապաստարաններում է». Էդիկ Բաղդասարյան
02:50, 28.09.2020 | mamul.am
6617 | 0

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտեր էին սահմանի տարբեր հատվածներում ողջ օրվա ընթացքում: Ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ: Առաջին հարվածին կարծես թե դիմակայեցինք, այդ սովորաբար ամենադժվարն է: Դրանից է կախված ռազմական գործողությունների հետագա ընթացքը: Լարված գիշեր է: Բնակչությունը հիմնականում ապաստարաններում է: Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում կորցրել մոտ 60 զինտեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, ինքնաթիռներ: Մի ուշագրավ փաստ էլ, մեր զինուժը սահմանի մի հատվածում առգրավել է չորս տանկ: Մի քիչ նման 1992 թվականին, այդ ժամանակ բանակը զինվեց առգրավված զինտեխնիկայով: Այսօր սպաներից մեկը այդպես էլ ասաց՝ լիքը նոր զենքեր ենք վերցնելու, թող գան, ինչքան շատ գան, էնքան շատ կվերցնենք: Իսկ նրանք շատ-շատ են այս անգամ ու բոլոր ուղղություններով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր