ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հիմա տեսնենք՝ դո՞ւք եք «Էրիվանում չայ խմում», թե՞ մենք Բաքվում՝ հայկական կոնյակ». Ն․ Մկրտչյան
04:10, 28.09.2020 | mamul.am
6875 | 0

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքուն հին հայկական մշակութային, արդյունաբերական քաղաք է եղել: 500թ. Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 19-րդ դարում Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին՝ Ալեքսանդր Մանթաշյանին, Ստեփան Լիանոզովին, Պողոս Ղուկասովին և այլն։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։
Ադրբեջանում սա մոռացել են: Բայց Բաքուն կարող է նորից դառնալ հայկական:
Հիմա տեսնենք՝ դու՞ք եք «Էրիվանում չայ խմում», թե՞ մենք Բաքվում՝ հայկական կոնյակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր