ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում սպառնում է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության». Ջո Բայդեն
03:00, 28.09.2020 | mamul.am
6938 | 0

Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել դադարեցնել կրակը. գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնությամբ և կոչ եմ անում շտապ դեէսկալացիայի, վերականգնել հրադադարը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները», - ասվում է քաղաքական գործչի շտաբի տարածած հայտարարության մեջ:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ը պետք է պնդի, որ շփման գծի երկայնքով դիտորդների քանակն ավելացվի և «Ռուսաստանին կոչ անի դադարեցնել երկու կողմերին զենքի ցինիկ մատակարարումը»: Բացի այդ, Վաշինգթոնը պետք է վերանայի իր օգնության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ոչ մի զենք չի կարող օգտագործվել հարձակողական նպատակներով:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում սպառնում է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, ուստի տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ ձգտեն դեէսկալացիայի և վերադառնան բանակցությունների», -ասել է Բայդենը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր