ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայերը խաղաղության կողմնակից են»․ Միխայիլ Գալուստյան
12:50, 28.09.2020 | mamul.am
7143 | 4

Հայտնի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանն «Ինստագրամ»-ի իր էջում մեկնաբանել է հակամարտության գոտում իրավիճակի սրացումը․ «Սիրելի՛ բարեկամներ, ամբողջ օրը տագնապով եմ հետևում նորություններին. մեր աչքի առաջ սպանում են խաղաղ մարդկանց։

Կրկին պատերազմ: Եվ կրկին Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ բնակչության դեմ, և կրկին ինչ-որ պատասխան միջոցների և հակագրոհների կեղծ կարգախոսների ներքո։ Ոչ ոք հիմար չէ։

Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի է։ Զոհվում են մարդիկ, խաղաղ քաղաքացիներ, պարզապես սարսափելի է․.. Թուրքիան բացեիբաց (և նույնիսկ առանց ամաչելու) աջակցում է այդ պատերազմին։ Դադարեցրեք պատերազմը։

Մենք դեմ ենք պատերազմին։

Հայերը խաղաղության կողմնակից են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր