ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մոսկվան բոլոր ներքին ու արտաքին խաղացողներին Արցախի իրավիճակի հարցում զսպվածության կոչ է անում
14:35, 28.09.2020 | mamul.am
5817 | 0

Մոսկվան կոչ է անում բոլոր ներքին և արտաքին խաղացողներին առավելագույնս զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի իրադրության կապակցությամբ: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Կոչ ենք անում բոլոր խաղացողներին՝ արտաքին և ներքին, առավելագույնս զսպվածություն ցուցաբերել, այդ թվում՝ հռետորաբանության առումով»,- ասել է դիվանագետը:

Ռուդենկոն նշել է, որ այժմ կարևոր է «հնարավորինս զգույշ լինել, անհապաղ հասնել հրադադարի և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր