ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ապրիլյանի զինվորների մարմինների վիդեոները ցույց էի տալիս միջազգային հանրությանը». Ն. Զոհրաբյան
14:15, 28.09.2020 | mamul.am
3743 | 0

Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարությունն է: Քիչ առաջ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ապրիլյանի ժամանակ ավիրված զինվորների մարմինների վիդեոները ցույց էի տալիս միջազգային հանրությանը՝ ակնկալելով գոնե մի քիչ ավելի հասցեական հայտարարություն, ապակե աչքերով նայում էին ու ասում՝ կներեք, սուրճս սառում է: Գիտե՞ք՝ ինչքան դժվար է եղել ինձ համար՝ որպես եվրոպական կառույցներում աշխատող պատգամավորի, նայել Ապրիլյանի զոհված զինվորի մոր հայացին ու հարցին՝ ասա՛, իմ երեխայի մարմինը չեն անարգե՞լ, նայել ու ստել, ասել՝ ոչ.... Այսօր մեր բոլորի բարոյական պարտքն է՝ օրակարգ բերել, կազմակերպել փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ այս պահին կարող է կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը»,- հայտարարեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր