ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ եկայնքով շարունակվում են մարտական գործողությունները». Ա. Հովհաննիսյան
17:15, 28.09.2020 | mamul.am
4736 | 0

«Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ եկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Առավոտյան նշեցինք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք ՀՀ ԶՈՒ-ն հետ է մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Րոպեներ առաջ ԱՀ ՊՆ-ն հրապարակեց տեսանյութեր, որ հարավային ուղղությամբ լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել՝ ադրբեջանական ԶՈՒ-ն կորցրել է ևս 11 զրահատեխնիկա»,- հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը: «Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր, հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը՝ Մարտակերտը, հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- հավելեց Հովհաննիսյանը: Նա ասաց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են: Հայկական կողմի վիրավորների թիվը 120-ի սահմանում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր