ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ
19:10, 28.09.2020 | mamul.am
6508 | 0

ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմում է ստացել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, որով Հայաստանի կառավարությունը խնդրել է դատարանին՝ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել հետևյալը.

  • դադարեցնել ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով քաղաքացիական բնակավայրերի վրա,
  • դադարեցնել անխնա հարձակումները,
  • դադարեցնել քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի թիրախավորումը

Հարցումը ներկայացվել է թիվ 42521/20 դիմումի համաձայն և այժմ քննվում է։

Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ դատարանը կարող է ապահովել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից ցանկացած պետության։ Ժամանակվոր միջոցները հրատապ միջոցներ են, որոնք, դատարանի հաստատված պրակտիկայի համաձայն, կիրառվում են միայն այն դեպքերում, երբ առկա է անուղղելի վնասի անմիջական վտանգ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր