ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ». Արման Թաթոյան
11:20, 29.09.2020 | mamul.am
4584 | 0

«Թիրախային հարձակման են ենթարկվում նաև Արցախի քաղաքացիական բնակավայրերը՝ չի դրվում որևէ տարբերակում: Այս պահի դրությամբ, խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ»,- հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա տեղեկացրեց, որ ամենօրյա, ամենժամյա կապ մեջ են Արցախի ՄԻՊ-ի հետ, փոխանակվում են տեղեկություններով, կապի մեջ են ԱՀ ՊՆ-ի հետ: «Միջազգային ասպարեզում մեր աշխատանքը՝ մեր հաղորդումները հատուկ սկզբունքով են կազմվում՝ թիրախավորելով ռազմավարական նշանակության հարցերը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, միջազգային կառույցներին հաղորդումներ ենք ներկայացնում»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր