ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կորոնավիրուսով վարակման 327 և մահվան 1 նոր դեպք
12:05, 29.09.2020 | mamul.am
2362 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից 43849-ը` առողջացած, 958-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4798 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 289047 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: Ունենք 184 առողջացած:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 296 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր