ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Գերագույն հրամանատարի դերում Էրդողանն է». Վարդ Սիմոնյան
04:10, 30.09.2020 | mamul.am
3917 | 0

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ պատերազմ, անգամ պատերազմն է ունենում ռազմական և վարքի կանոններ՝ հատկապես քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը գնահատելու առումով։ Արցախն էլ այստեղ պատճառ չէ, այլ՝ մահանա, որովհետև գործողություններ են ծավալվում արդեն ՀՀ-ի տարածքում, իսկ գերագույն հրամանատարի դերում Էրդողանն է։ 11-րդ բանակն ահագին կուշանա, ոչ ոք չի էլ կասկածում։ Այլ հարց է, որ այլևս տեղ չկա նեյնիմների։ Պետք է հստակ գնահատական տալ իրավիճակին, և այդ գնահատականը դարձնել միջազգային ամբողջ հանրության, բոլոր պետությունների ոչ միայն ղեկավարների, այլև՝ նախևառաջ հասարակությունների սեփականությունը․
ԽՆԴԻՐ Է ԴՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՆԹԱՐԿԵԼ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԻՍԿ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ ԲՈԼՈՐԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԳՈՐԾՆ Է։
ՄԱԿ-ն այսօր պետք է քննի հենց այս հարցը։ Հենց այս կառույցն է վավերացրել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան», որն ավելի վառ արտահայտություն չէր կարող ունենալ, քան այս պահին ընթացող ազգային, կրոնական հողի վրա մտադրված ոչնչացման ահագնացող էսկալացիան։ Կատարվող հանցագործությունների շղթան մեկը մեկին համընկնում է ՄԱԿ-ի ձևակերպումներին՝ համակարգված սպանություններից մինչև այնպիսի կենսապայմանների հրահրումը, որոնք հաշվարկված են հանգեցնելու էթնիկ միավորի ֆիզիկական ոչնչացմանը/մասնակի կամ լիարժեք/։ Հապաղումն իսկական հումանիտար աղետ կդառնա տարածաշրջանում, որովհետև հայերս այլ ելք չունենք՝ մենք դատապարտված ենք պաշտպանել մեր հայրենիքը, ունենալով մեկ գերնպատակ՝ հաղթելու ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր