ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախի անկախության ճանաչումը կնշանակի, որ ճանաչվում է Արցախի ինքնիշխանությունը». Արման Մելիքյան
05:10, 30.09.2020 | mamul.am
3687 | 0

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի, որ ճանաչվում է Արցախի ինքնիշխանությունը: Անկախության ճանաչումը չի ենթադրում, որ ճանաչող կողմը տարածքային բնույթի սահմանափակումներ կարող է կիրառել ու ասենք, ճանաչել այդ անկախությունը բացառապես ԼՂԻՄ սահմաններում: Այդ ճանաչումն անվերապահ է և ինքնին պարունակում է նաև ինքնիշխանության ճանաչումն այն ողջ տարածքի հանդեպ, որը ճանաչման պահին կոնկրետ Ստեփանակերտի կողմից կդիտարկվի որպես Արցախի պետական տարածք: Եթե, օրինակ, ՀՀ կողմից ճանաչման պահին Արցախի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ կառնեն Քուռ գետի ողջ աջափնյակը և այդ բնագիծը կհռչակեն Արցախի պետական սահման, ապա ՀՀ-ի համար, Արցախի անկախությունը ճանաչելու պարագայում, այդ սահմանային փոփոխությունը կդիտվի որպես իրավաչափ գործողություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր