ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Դրանով հարվածի տակ են դնում ՀՀ ողջ գործունեությունն Արցախի տարածքում». Արա Պապյան
03:25, 30.09.2020 | mamul.am
6244 | 0

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք, ովքեր հանդես են գալիս Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու օգտին, գոնե պատկերացնո՞ւմ են դրա իրավական հետևանքները:

Դա արվում է, որ իբր ՀՀ համար իրավական հիմք ստեղծվի Արցախին օգնելու համար: Իսկ չե՞ն մտածում, որ դրանով հարվածի տակ են դնում ՀՀ ողջ գործունեությունն Արցախի տարածքում առ այսօր, այդ թվում նաև ՀՀ ԶՈՒ՝ այնտեղ գտնվելը:

ՀՀ զիվորն ու կամավորն Արցախում է, որովհետև Արցախը ևʹ դե յուրե, ևʹ դե ֆակտո ՀՀ մաս է: Մի՞թե մինչև հիմա չեք հասկացել:

Միակ բանը, որ պետք է անել՝ վերացնել լիակատար և ամբողջական միասնությանը խոչընդոտող գործոնները՝ սուտի նախագահին, սուտի խորհրդարանը, նախարարությունները, ռոմինգը, անցակետերը, մաքսակետերը և այլն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր