ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հարգարժաʹն Ռոբերտ Քոչարյան, զանգեʹք Վլադիմիր Վլադիմիրովիչին». Մգեր Արմենիա
03:40, 30.09.2020 | mamul.am
48618 | 11

Երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգարժան նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը: Դուք ընկերներ եք, իսկ ընկերները իրար դժվարության մեջ չեն թողնում: Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունն անկարող է, չի կարող կանգնեցնել պատերազմը: Այնինչ պատերազմն իրական է ու իսկական, ես եղել եմ Ստեփանակերտում, տեսել ամեն ինչ: Դա սարսափելի է՝ սպանված զինվորներ ու խաղաղ բնակիչներ, վշտացած ընտանիքներ: Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվել են Արցախի Հանրապետության ու Հայաստանի վրա, ուզում են խլել մեր հողերը: Մինչ Նիկոլ Փաշինյանն Ալիևին համարում է քաղաքակիրթ ու կառուցողական նախագահ, այդ ֆաշիստ Ալիևը և նրա եղբայր ֆաշիստ Էրդողանը սպանում են խաղաղ հայրենակիցներիս:

Խնդրում եմ զանգեք Վլադիմիր Վլադիմիրովիչին, այս պատերազմը միայն Ռուսաստանն է ի զորու կանգնեցնել:

Հարգանքներով՝ ՌԴ և ՀՀ քաղաքացի, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր