ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը ընթացք չի տալիս նախկին պաշտոնյաների դիմումներին. «Ժողովուրդ»
08:20, 30.09.2020 | mamul.am
3996 | 0

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու և իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին:

Միևնույն ժամանակ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու և Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար:

Եվ չնայած Արցախում լարվածության հենց առաջին օրն էր Գլխավոր դատախազություն դիմել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, սակայն մինչև այժմ այդ գերատեսչությունից արձագանք չի եղել, և վերջիններս չեն կարողանում գալ Հայաստան: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանում անգամ լրատվամիջոցների հարցերին, և «Ժողովուրդ» օրաթերթը չի կարողանում իր հարցի պատասխանը ստանալ գերատեսչությունից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր