ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասել է, որ մեր տղան պետք է գնա՝ մասնակցի». Աննա Հակոբյան
10:20, 30.09.2020 | mamul.am
5831 | 4

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի կին պատգամավորների հետ: «Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասել է, որ մեր տղան պետք է գնա, մասնակցի, այսինքն՝ պահեստային զորքերում է: Ինքը հագնվել է, ես իրեն ասել եմ՝ հա, տղա ջան, զինվորական հագուստդ հագի և գնա։ Իրեն ասել եմ՝ մի բան իմացիր, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան էս աշխարհում չկա։ Ասել եմ՝ կարող է կապ չունենանք, կարող է մեր մեջ կապը կտրվի, ես չիմանամ՝ դու ուր ես գնացել։ Ես եկել եմ Ստեփանակերտ այն մտքով, որ կարող է չկարողանամ Երևան վերադառնամ որոշ ժամանակով և կարող է իմ տղայի հետ հեռախոսային կապ չունենամ: Հիմա պարզվել է, որ իրեն էս պահին չեն տանում, մյուս պահին կտանեն: Գիտեմ, որ ես միակը չեմ, հարյուր հազարներից մեկն եմ՝ որպես կին և մայր, և դա է մեր հաղթանակը»,- պատգամավորների հետ հանդիպման ժամանակ անկեղծացել է Աննա Հակոբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր