ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իսկ ի՞նչ է ուզում Թուրքիան՝ սա է ավելի վտանգավոր հարց այս պահին». Կոմանդոս
10:30, 30.09.2020 | mamul.am
8948 | 0

«Ադրբեջանն ուզում է Ղարաբաղը, բայց Թուրքիան միայն Ղարաբաղը չի ուզում, այլ նաև Հայաստանը։ Հայաստանը խանգարում է Թուրքիայի պանթուրքիզմի ծրագրին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ ռազմի դաշտում չի կարող հաղթել հային։ Փոխարենը Թուրքիան է խաղի մեջ մտել, իսկ ի՞նչ է ուզում Թուրքիան՝ սա է ավելի վտանգավոր հարց այս պահին։ Իրականությունն այն է, որ Հայաստանը խանգարում է Թուրքիային՝ իրականացնելու պանթուրքիզմի իր գաղափարը»,- ընդգծել է գեներալը:

Նա կարծիք է հայտնել, որ այս ռազմական գործողությունները կարճ չեն տևի. «Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ աազմական այլ խնդիրներ է դրել։ Պետք է պատրաստվել երկարատև պատերազմի»,- ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

«Իսկ ի՞նչ է ուզում Թուրքիան՝ սա է ավելի վտանգավոր հարց այս պահին». Կոմանդոս
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր