ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախի հյուսիսում հակառակորդն ակտիվ է. հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները. կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ». Ա. Հովհաննիսյան
10:35, 30.09.2020 | mamul.am
6152 | 0

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հյուսիսում հակառակորդն ակտիվ է։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։
Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցություններն արձանագրված են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր