ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև 29-ին»․ Լապշին
12:55, 30.09.2020 | mamul.am
9896 | 0

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2 օր առաջ, ես տեղեկատվություն էի հրապարակել այն մասին, որ սեպտեմբերի 24-ին և 27-ին Silk Way ընկերության ադրբեջանական Իլ-76 ինքնաթիռները ռազմական նշանակության բեռների համար ժամանել են Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայան: Լուրջ սկանդալ է բարձրացել և դրանով հետաքրքրվել են Իսրայելի խոշորագույն լրատվամիջոցների լրագրողները:
Երեկ Իսրայելի խոշորագույն Ynet թերթում մեծ հոդված է հրապարակվել, որտեղ իմ ընկերները, լրագրողներ Իթայ Բլյումենտալն ու Յոավ Զեյթունն իրենց հետաքննությունն են անցկացրել և պարզել, որ սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև երեկ՝ սեպտեմբերի 29-ին։ Այս մասին խոսվել է նաև KAN հեռուստաալիքի լրատվական թողարկման ժամանակ, որտեղ իրավիճակը մեկնաբանել է ինձ ծանոթ փորձագետ և պարզապես լավ մարդ Յարոն Վայսը»։

«Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև 29-ին»․ Լապշին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր